Posts

Showing posts from January, 2020

Նախաբան

-Լուս երբ ես բլոգ ունենալու․․․ Լուս ափսոս են էս համով ռեցեպտները, որոնցից մենակ քո հյուրերն են օգտվում, բլոգ է քեզ հարկավոր․․․ Լուս էնքան սիրուն ես գրում, միգուցե պատմվածքների գիրք գրես կամ բլոգից սկսես․․․ Մի խոսքով բլոգ ունենալու գաղափարի համար մեղադրենք ուրիշներին, իսկ բլոգի որակի համար պատասխանատու հայտարարենք ինձ։ Նախապես հայերենի սխալների համար Ձեր ներողամտությունն եմ խնդրում։ Եթե բառերի թարս ու շիտակ դասավորություն նկատեք, իմացեք գերմաներենի մեղքն է։ Եթե տեքստի մեջ օտարահունչ բառեր հանդիպեք, իմացեք կամ հայերեն տարբերակին ծանոթ չեմ կամ հայերեն բառը տվյալ ենթատեքստում նույն համն ու հոտը չի փոխանցում։